Այն քաղաքական գործիչները, որոնք նշում էին, որ Սերժ Սարգսյանի առաջակությունները և գնահատականների կոշտացումը կարող են հանգեցնել Մինսկի խմբի համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատմանը, սխալվեցին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը:
«Համանախագահների հայտարարության բառապաշարը, գաղափարները համահունչ են Հայաստանի նախագահի ապրիլյան թեզիսներին՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնտեղ հստակ նշված էր վստահության մեխանիզմների ամրապնդման մասին, զինադադարի պահպանման անխուսափելիության մասին: Այն թեզիսները, այն երեք առաջարկությունները, որոնք ՀՀ նախագահը խոսել էր ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում, տեղ էին գտել համանախագահների հայտարարության մեջ: Համանախագահների հայտարարությունը կա, նրանք ցանկություն ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպեն: Հայաստանի նախագահի պաշտոնական դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,-ասել է նա: